Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2024 թվականին պաշտպանության համաշխարհային ծախսերը հասել են ռեկորդային 2,718 տրիլիոն դոլարի՝ 2023 թվականի համեմատ աճելով 9,4 տոկոսով: Ավելի քան 100 երկրներ ավելացրել են իրենց ռազմական բյուջեները։
Եվրոպայում ռազմական ծախսերի ավելացման պատճառները եղել են Ուկրաինայում պատերազմը և ԱՄՆ-ի, որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի, դիրքորոշման փոփոխությունը:
Ռուսաստանի ծախսերն աճել են 38 տոկոսով՝ հասնելով 149 մլրդ դոլարի, ինչը կրկնակի շատ է, քան 2015 թվականին։
Ուկրաինայում պաշտպանական բյուջեն կազմել է 64,7 մլրդ դոլար կամ ՀՆԱ -ի 34% -ը, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում։
ԱՄՆ-ում ծախսերն ավելացել են 5,7 տոկոսով՝ հասնելով 997 մլրդ դոլարի, ինչը կազմում է համաշխարհային ռազմական ծախսերի 37 տոկոսը: