Միջազգային

Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել էիր զորքերի մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին

ԿԺԴՀ-ն պաշտոնապես ճանաչել է իր զորքերի մասնակցությունը ՌԴ-ի կազմում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը։

Փհենյանում հայտարարել են, որ զինվորներն ուղարկվել են Կիմ Չեն Ընի հրամանով՝ Մոսկվայի հետ փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրի շրջանակներում: Հյուսիսային Կորեան նաև հաստատել է իր զինվորականների մասնակցությունը Կուրսկի շրջանի մարտերին։ 

Ավելի վաղ Ռուսաստանն առաջին անգամ պաշտոնապես ճանաչել էր հյուսիսկորեական զորքերի ներկայությունը Ուկրաինայի դեմ պատերազմում: