Միջազգային

Պուտինը հրադադար է հայտարարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։

«Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-ի լույս 8-ին, ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ի լույս 11-ի ժամը 00:00-ն, ռուսական կողմը հայտարարում է հրադադար»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ տարածված հաղորդագրության՝ Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինան պետք է հետևի այդ օրինակին՝ չհետևելու դեպքում սպառնալով արձագանքել։

«Ռուսական կողմը հերթական անգամ հայտարարում է առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների իր պատրաստակամության մասին՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացմանը, միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։