Միջազգային

«Ռուսաստանն Ուկրաինայից ազդանշան է սպասում». Պեսկով

Կրեմլը Կիևին առաջարկել է «գործողություններ ձեռնարկել» Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների համար։ Ռուսաստանն Ուկրաինայից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կիևը պետք է ինչ-որ գործողություններ ձեռնարկի այդ կապակցությամբ։ Կա իրավական արգելք. առայժմ ոչ մի գործողություն չենք տեսնում», - հավելել է նա։ 

Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի բանակցություններն անհնար են Վլադիմիր Զելենսկու արգելքի պատճառով։