Միջազգային

Բրազիլիայի հավաքականին միանալու դեպքում Անչելոտին բոլորից շատ կվաստակի

Կարլո Անչելոտին կարող է դառնալ հավաքականների մակարդակով ամենաբարձր վարձատրվող մարզիչը։

Սպորտային լրատվամիջոցները հաղորդում են, որ «Ռեալի» մարզիչը որոշել է հեռանալ ակումբից և հունիսին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը:

Լրագրող Սեսար Լուիս Մերլոտի տվյալներով՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան իտալացուն արդեն աշխատավարձի պաշտոնական առաջարկ է արել: Եթե Անչելոտին ընդունի այն, ապա հավաքականների մարզիչների մակարդակով բոլորից շատ կվաստակի։

Հաղորդվում էր, որ Անչելոտիին պայմանագիր են առաջարկում մինչև ԱԱ-2030-ը, սակայն այդ հարցով որոշում կկայացնի ինքը՝ Անչելոտին: