ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բրազիլական O Globo-ին տված հարցազրույցում բարձրաձայնել է Մոսկվայի պայմանները Ուկրաինայի հետ պատերազմի կարգավորման համար: Մոսկվան պահանջում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակ և օկուպացված տարածքների ճանաչում։
Լավրովը առաջ է քաշել մի շարք պահանջներ, որոնք Մոսկվան համարում է «ուկրաինական ճգնաժամի կարգավորման հիմքեր»:
Ռուս նախարարը հայտարարել է, որ գլխավոր կետերից մեկը պետք է լինի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարվելը և նրա չեզոք կարգավիճակի ամրագրումը:
Լավրովը նաև պահանջներ է ներկայացրել «ռուսախոսների իրավունքների խախտման» և օկուպացված ուկրաինական տարածքների միջազգային ճանաչման պահանջի վերաբերյալ, ներառյալ՝ Ղրիմը, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը:
Լավրովի խոսքով՝ այդ տարածքային «իրողությունները» պետք է ամրագրվեն իրավաբանորեն, իսկ Ուկրաինայի բոլոր պարտավորությունները պետք է ունենան «անժամկետ բնույթ»:
Բացի այդ, Ռուսաստանը չի պահանջում է Ուկրաինայի «ապառազմականացում և ապազգայնականացում»։
Լավրովը նաև պահանջներ է առաջադրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու, ռուս պաշտոնյաների ձերբակալման օրդերները հանելու և ռուսական սառեցված ակտիվները վերադարձնելու համար: