Միջազգային

Հնդկաստանի կողմից ռազմական ներխուժումն անխուսափելի է. Պակիստանի ՊՆ

Պակիստանի պաշտպանության նախարարը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի կողմից ռազմական ներխուժումն անխուսափելի է։ 

Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆը հայտարարել է, որ երկիրը ամրապնդել է իր ուժերը, քանի որ դա այժմ անխուսափելի է:

«Նման իրավիճակում անհրաժեշտ է ռազմավարական որոշումներ կայացնել, և դրանք ընդունվել են», - ասել է նա Reuters գործակալությանը: