Միջազգային

«Մենք կարող ենք միասին լուծել մեր խնդիրները». Փեզեշքիան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Իրանի նախագահը հայտարարել է, որ հարգելով տարածքային ամբողջականության սկզբունքը՝ կարելի է տարածաշրջանի երկրների հետ լուծել տարածաշրջանի խնդիրները․

«Մենք կարող ենք ճանապարհներ և միջանցքներ բացել հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք: Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ մեր միջև տարաձայնություններ սերմանել: Մեր ընտանիքների միջև նույնպես կան կապեր, ոչ ոք չի կարող դրանք խզել։ Ես տեսնում եմ նախագահ Իլհամ Ալիևի կամքն այդ ուղղությամբ։ Մեր կամքը նույնն է։ Մենք վճռական ենք, և ես զգում եմ եղբորս վճռականությունը։ Մենք կարող ենք լավ ապագա ստեղծել ինչպես Իրանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,- ասել է Իրանի նախագահը։