Միջազգային

Իրանում դժգոհ են. ադրբեջանական հեռուստաալիքը ամբողջական չի ներկայացրել Փեզեշքիանի խոսքերը

Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական ​​AzTV հեռուստաալիքին։

Իրանի նախագահը հարցազրույցում խոսում է պարսկերեն, սակայն AzTv-ի հրապարակած տեսանյութում նրա ձայնը փոխարինվել է թարգմանչի ձայնով։ 

Սրանից դժգոհ է մնացել իրանական կողմը։ Նրանք ադրբեջանական կողմին մեղադրել են հարցացրույցը ամբողջական չթարգմանելու մեջ։