Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան, որտեղ կարդինալները կոնկլավ կգումարեն՝ ընտրելու Հռոմի հաջորդ պապին։
Շաբաթ օրը տեղի ունեցավ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը։ Ինը օր տևող սգո ժամանակաշրջանը շարունակվում է, որից հետո արդեն կարող է սկսվել կոնկլավը:
Միևնույն ժամանակ, եկեղեցին սկսել է նախապատրաստվել հաջորդ քայլերին:
Հիմնական խնդիրներից մեկը Սիքստինյան կապելլայի պատրաստումն է կարմիր հանդերձանքով կարդինալների համար։
Կարևոր առաջադրանքներից է ծխնելույզի տեղադրումը, որտեղ յուրաքանչյուր քվեարկությունից հետո կայրվեն քվեաթերթիկները:
Կիրակի օրը կապելլա այցելած զբոսաշրջիկները իրենց բախտավոր են համարել, քանի որ անհայտ է, թե որքան կտևի կոնկլավը, և որքան ժամանակ Վատիկանի թանգարանների այս գոհարը կմնա փակ հանրության համար: