Վատիկանի բարձրաստիճան աղբյուրի հաղորդմամբ՝ կարդինալները մայիսի 7-ից կհավաքվեն գաղտնի կոնկլավում՝ ընտրելու Հռոմի պապին։ Օրը որոշվել է Վատիկանում կայացած դռնփակ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո։
Կոնկլավին կմասնակցեն մինչև 80 տարեկան շուրջ 135 կարդինալ աշխարհի տարբեր տարածաշրջաններից։
Նշենք, որ նախորդ երկու կոնկլավները՝ 2005թ-ին և 2013թ-ին, տևել են ընդամենը երկու օր։