Իսպանիայի և Պորտուգալիայի շատ շրջաններ, ներառյալ՝ մայրաքաղաքներ Մադրիդը և Լիսաբոնը, երկուշաբթի օրը տուժել են էլեկտրաէներգիայի անջատումներից: Դեռևս պարզ չէ, թե ինչն է դարձել անջատումների պատճառը:
Էլեկտրացանցերի իսպանական օպերատոր Red Electrica-ն հայտնել է, որ տուժել է Պիրենեյան թերակղզին, էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատում են:
Հոսանքի անջատումների հետևանքով Լիսաբոնի և Մադրիդի երթևեկությունը կաթվածահար է եղել, քանի որ չեն աշխատում լուսացույցերը և մետրոն։
Էլեկտրականությունն անջատվել է ոչ միայն Իսպանիայում և Պորտուգալիայում: ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ֆրանսիայի հարավի մի մասը նույնպես տուժել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից: