Միջազգային

«Ինչո՞ւ սպասել մինչև մայիսի 8-ը». Ուկրաինայի ԱԳ նախարար

«Ինչո՞ւ սպասել մինչև մայիսի 8-ը, եթե կրակը կարելի է դադարեցնել հիմա»․ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան՝ արձագանքելով Հաղթանակի օրվա կապակցությամբ Պուտինի հրադադարի հայտարարությանը։

«Եթե Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում, պետք է անհապաղ դադարեցնի կրակը: Եթե կրակը կարելի է դադարեցնել հիմա և ցանկացած ամսաթվից՝ 30 օրով, ապա դա է իրականը, և ոչ միայն՝ շքերթի համար: Ուկրաինան պատրաստ է աջակցել երկարաժամկետ, տևական և ամբողջական զինադադարին: Եվ սա այն է, ինչ մենք անընդհատ առաջարկում ենք․ առնվազն 30 օր»,- գրել է նա իր «X»-ի էջում։