Միջազգային

ՌԴ-ն չի բանակցում իր տարածքային ամբողջականության շուրջ․ Լավրով

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել CBS հեռուստաալիքին, որում նշել է, թե ինչ է պատրաստ Ռուսաստանը անել ԱՄՆ-ի հետ բանակցություններում

«Ռուսաստանը չի բանակցում իր տարածքային ամբողջականության շուրջ, ԱՄՆ նախագահը դա հասկանում է։ Մոսկվան և Վաշինգտոնը չեն շփվում «բարձրախոսի միջոցով». կողմերը հանդիպում են և փորձում են հասկանալ, թե ինչպես հասնել շահերի հավասարակշռության։ Նման հավասարակշռություն գտնելու հարցում շահագրգռված է նաև Թրամփի վարչակազմը։ Նրանք անկեղծորեն ցանկանում են ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը»,- ասել է նա։

Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր ժամկետները՝ Լավրովը նշել է, որ նրանք իրենք են որոշում իրենց ժամանակացույցը, մինչդեռ ռուսական կողմը միշտ հանդես է գալիս երկխոսության պատրաստ մարդկանց հետ շփումների օգտին։