Միջազգային

Հռոմի պապը 200 000 եվրո է նվիրաբերել մակարոնեղենի գործարանին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահից առաջ մոտ 200 հազար եվրո է փոխանցել՝ Հռոմի անչափահասների բանտում գործող մակարոնեղենի գործարանի հիփոթեքը մարելու համար։

Այս մասին գրել է բրիտանական The Economist պարբերականը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դա գրեթե ամբողջ գումարն է, որը եղել է պոնտիֆիկոսի անձնական հաշվին։ Հրատարակության համաձայն՝ Ֆրանցիսկոսի վերջին ուղերձում ասվում է, որ «եկեղեցին պետք է մոտ լինի նրանց, ովքեր գտնվում են հասարակության լուսանցքում»։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միշտ զգայուն է եղել բանտարկյալների նկատմամբ՝ ողորմության կոչ անելով նրանց, ովքեր սխալներ են գործել։