ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մի քանի օրերին ոչ մի պատճառ չուներ հրթիռներ արձակելու քաղաքացիական տարածքների, քաղաքների և գյուղերի վրա։
«Սա ինձ մտածելու տեղիք է տալիս, որ գուցե նա չի ուզում դադարեցնել պատերազմը։ Նրա հետ պետք է այլ կերպ վարվել՝ «բանկային» կամ «երկրորդական պատժամիջոցների» կիրառելով։ Չափազանց շատ մարդիկ են մահանում»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ որևէ կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության հետ։
«Պարզապես փորձում եմ մաքրել այն խառնաշփոթը, որն ինձ մոտ թողել են Օբաման ու Բայդենը, և դա իսկական խառնաշփոթ է»,- նշել է նա։