Միջազգային

«Ոչ ոք չէր կասկածում, որ կհաղթենք նաև այս մարտում»․ Մարգարիտա Սիմոնյան

Россия сегодня միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, մեկնաբանելով Կուրսկի մարզի ազատագրումը, հայտարարել է, որ ոչ ոք չէր կասկածում, որ «կհաղթեն նաև այս մարտում»։

«Խոնարհվում ենք բոլոր հերոսների առջև, ովքեր ազատագրեցին մեր Կուրսկի հողը։ Ոչ ոք չէր կասկածում, որ կհաղթենք Կուրսկի այս ճակատամարտում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Կուրսկի մարզն Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողության ավարտի մասին։