Միջազգային

Պայթյուն Իրանի նավահանգստում․ կան հարյուրավոր տուժածներ

Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ։

Ինչպես հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը, նախնական տվյալներով՝ վառելիքի բաք է պայթել է, պայթյունի պատճառները դեռևս անհայտ են։

Ըստ Tasnim-ի թղթակցի, Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի վայրը վարչական շենք է եղել, և հիմնական պատճառը դեռևս հայտնի չէ: Պայթյունի ալիքն այնքան ուժգին է եղել, որ ամբողջությամբ ավերել է գրասենյակային շենքը և ջախջախել տարածքում գտնվող բազմաթիվ մեքենաներ։ 

Նշվում է, որ պայթյունի հետևանքով կա 281 տուժած։