Միջազգային

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարճատև՝ 15 րոպեանոց հանդիպում են ունեցել Վատիկանում, ուր ժամանել էին՝ մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը։

Հանդիպման ընթացքում Թրամփին ու Զելենսկուն են միացել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը։