Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը։ Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, մայիսի 3-ին նախատեսված է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում։
Օմանի արտգործնախարարությունը նշել է, որ այսօրվա բանակցություններն ընդգծել են կողմերի փոխադարձ հարգանքի և երկարատև պարտավորությունների վրա հիմնված համաձայնագրի հասնելու ընդհանուր շահագրգռվածությունը։ Քննարկվել են հիմնական սկզբունքները, նպատակները և տեխնիկական հարցեր։