Միջազգային

Ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալ․ ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ կասկածվող անձի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը (ՀԿԿ):

«Անհետաձգելի միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալ՝ 1983 թվականին ծնված Իգնատ Կուզինը, ով ունի Ուկրաինայում բնակության թույլտվություն: Նա Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում ականապատել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը՝ ծնված 1966 թվականին»,- հայտարարել է Հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

Ըստ ԱԴԾ-ի՝ Պայթուցիկ սարքը գործարկվել է Ուկրաինայի տարածքից։