Միջազգային

«ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը»․ Կալլաս

«ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը»․ Կալլաս

Հռոմում ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցը, գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ 

«Վերահաստատեցի ԵՄ-ի ամուր հանձնառությունը կապերի խորացման հարցում և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի վերաբերյալ»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական