Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, լրագրողներին ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուիթքոֆֆի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն առանց որևէ նախապայմանի»,- ասել է Կրեմլի խոսնակը և հավելել, որ ավելի վաղ «Պուտինն արդեն բազմիցս խոսել է այդ մասին»։