Ստամբուլում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ Ժամը 21:33-ին քաղաքի արևմուտքում զգացվել է մի քանի ուժեղ ցնցում։ AFAD-ի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ։
Ապրիլի 23-ին Մարմարա ծովում տեղի էր ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել էին հետցնցումներ։ Թուրքական իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել էր 236 մարդ, սակայն զոհեր կամ մեծածավալ ավերածություններ չեն գրանցվել։