Միջազգային

«Հուսով եմ՝ այն անմիջապես կստորագրվի»․ Թրամփ

«Հուսով եմ՝ այն անմիջապես կստորագրվի»․ Թրամփ

Վոլոդիմիր Զելենսկու գլխավորությամբ Ուկրաինան չի ստորագրել Միացյալ Նահանգների հետ հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ շատ կարևոր համաձայնագրի վերջնական փաստաթղթերը, սոցցանցի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ այն առնվազն երեք շաբաթ ուշացել է։ Թրամփը հույս է հայտնել, որ այն անմիջապես կստորագրվի։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում և հավելել, որ հաջողությունը, կարծես թե, դեռ առջևում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական