Եվրախորհուրդը խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում որոշել է Մոլդովային 20 մլն եվրո հատկացնել կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) արդիականացման համար, և 40 մլն եվրո՝ Մոլդովայի զինված ուժերի ցամաքային զորքերի շարժունակությանը, ինչպես նաեւ ՀՕՊ-ի հետ կապված հրամանատարության և կառավարման հնարավորություններին աջակցելու համար:
«Այս տարի խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում մենք 60 մլն եվրո ենք տրամադրում սարքավորումների տեսքով՝ 2021 թվականից մեր ընդհանուր ներդրումը հասցնելով գրեթե 200 մլն եվրոյի»,- ասվում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայ Կալլասի կողմից տարածված հաղորդագրության մեջ։