Միջազգային

«Դա բարձրաձայնելով՝ ես Ամերիկա չհայտնաբերեցի». Կլիչկոն պարզաբանել է

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հստակեցրել է տարածքային զիջումների մասին իր խոսքերը։

«Երևի պետք է հստակություն մտցնել։ BBC-ի լրագրողներին տված հարցազրույցում ես խոսել եմ այն մասին, որ Ուկրաինային կարող են պարտադրել տարածքային զիջումներ՝ պատերազմը դադարեցնելու դիմաց։ Ցավոք, ինչպես տեսնում ենք, նման սցենարը միանգամայն հնարավոր է»,- գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ 

Ըստ նրա՝ այս սցենարի մասին այսօր խոսում են բազմաթիվ համաշխարհային գործիչներ և լրատվամիջոցներ։  

«Այսպիսով, դա բարձրաձայնելով, ես չհայտնաբերեցի Ամերիկան: Հարցազրույցում ընդգծել եմ, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չի ընդունի Ռուսաստանի կողմից իր երկրի օկուպացիան»,- ընդգծել Է Կլիչկոն։