Միջազգային

Կրակոցներ սահմանին. Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություները սրվում են

Հնդկաստանի բանակը հայտնել է, որ Պակիստանը կրակոցներ է արձակել սահմանային հենակետերի ուղղությամբ. հայտնել է NDTV հեռուստաալիքը: Ըստ աղբյուրների՝ նախօրեին երեկոյան Պակիստանը սկսել է կրակել վերահսկողության գծի երկայնքով գտնվող որոշ հատվածներում: Հնդկաստանի անվտանգության ուժերը «արդյունավետ պատասխան» են տվել կրակոցներին, և զոհեր կամ վիրավորներ չկան:

Կրակոցները տեղի են ունեցել Ջամմու և Քաշմիրի Փահալգամ քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկների վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից մի քանի օր հետո։ Հիշեցնենք, դրա հետևանքով զոհվել է 26 մարդ: Այդ հարձակումը նոր ճգնաժամ է առաջացրել Հնդկաստանի և Պակիստանի միջև:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է «Լաշքար-ե-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ:

Ի պատասխան՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ գործող անվտանգության հարցերով կաբինետը որոշել է կրճատել Հնդկաստանի և Պակիստանի դեսպանատների անձնակազմը 55-ից մինչև 30 հոգի: Նյու Դելին պահանջել է, որ այդ անցակետով Հնդկաստան մուտք գործած պակիստանցիները լքեն երկիրը մինչև մայիսի 1-ը: Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները արգելել են Պակիստանի քաղաքացիներին մուտք գործել երկիր՝ առանց վիզայի։

Պակիստանի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ աշխարհը պետք է մտահոգվի Հնդկաստանի հետ իրենց հակամարտությամբ. «Երկու միջուկային տերությունների բախումը միշան մտահոգիչ է: Եթե ինչ-որ բան սխալ ընթացք ստանա, այս դիմակայությունը կարող է ողբերգական ավարտ ունենալ»: