Միջազգային

Ղարիբաշիլին լքել է կուսակցությունը և հեռացել քաղաքականությունից

Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշիլին լքում է կուսակցությունը։ Այս մասին նա հայտարարել է կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։ 

«Համարում եմ, որ այն պատվաբեր առաքելությունը, որ ինձ վրա դրեցին մեր կուսակցության հիմնադիրն ու թիմը, նախ՝ նշանակելով ինձ պաշտպանության նախարար, ապա՝ երկրորդ անգամ վարչապետ, և, վերջապես, ընտրելով ինձ կուսակցության նախագահ, կարելի է համարել կատարված։ Հիմա ես այլևս անհրաժեշտություն չեմ տեսնում մնալ կուսակցության նախագահի պաշտոնում և, ընդհանրապես, քաղաքականության մեջ։ Հենց այդ պատճառով որոշեցի լքել «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը և հեռանալ քաղաքականությունից՝ միևնույն ժամանակ շարունակելով ծառայել իմ երկրին այլ պաշտոնում»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ է ընտրվել 2024 թվականի փետրվարի 1-ին:

Ղարիբաշվիլին երկու անգամ զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը՝ 2013 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ երկրորդ անգամ՝ 2021 թվականի փետրվարի 22-ից մինչև 2024 թվականի հունվարի 29-ը։