Միջազգային

Թաիլանդում ոստիկանության ինքնաթիռն ընկել է ծովը. կա 5 զոհ

Թաիլանդի հայտնի լողափային հանգստավայրի մոտ ոստիկանության փոքր ինքնաթիռն ընկել է ծովը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հայտնում են տեղի պաշտոնյաները։

Թաիլանդի թագավորական ոստիկանության մամուլի խոսնակ Արչայոն Կրայթոնգի փոխանցմամբ՝ ինքնաթիռը փորձնական թռիչք էր կատարում՝ պարաշյուտային թռիչքի նախապատրաստման համար, երբ մոտավորապես առավոտյան 8-ին կործանվել է։

Ինքնաթիռում եղել է վեց հոգի՝ բոլորը ոստիկանության աշխատակիցներ, 5-ը զոհվել է, մեկ ոստիկան ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։

Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ։