Միջազգային

Այսօր երեկոյան Հռոմի Պապի դագաղը կկնքվի

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դագաղը կկնքվի այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ին, Սուրբ Պետրոսի տաճարում կայանալիք պատարագային արարողության ընթացքում:

Արարողությունը կղեկավարի Սուրբ Հռոմեական Եկեղեցու կամերլենգո կարդինալ Քևին Ֆարելը։ Կնքման արարողությանը կմասնակցեն մի քանի կարդինալներ և Սուրբ Աթոռի պաշտոնյաներ:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, ժամը 10:00-ին։ Հռոմի Պապի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի հրապարակում, որից հետո պոնտիֆիկոսի մարմինը կտեղափոխվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցի:

Նշենք, որ Հռոմի Պապի թաղմանը մասնակցելու համար Վատիկան են մեկնելու մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։