Միջազգային

Ուկրաինայում առաջին անգամ խոսել են տարածքային զիջման մասին

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, Թրամփի կողմից աճող ճնշման ֆոնին, ստիպված կլինի տարածքներ զիջել՝ որպես Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի մաս:

Հատկանշական է, որ առաջին անգամ է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան լրջորեն խոսում այս գաղափարի մասին։

«Սցենարներից է տարածք զիջելը։ Սա արդար չէ։ Բայց, հանուն ժամանակավոր խաղաղության, միգուցե սա կարող է ժամանակավոր լուծում լինել»,- ասել է Կլիչկոն բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Սակայն Կլիչկոն խոստովանել է, որ ինքը բանակցությունների սեղանի շուրջ տեղ չունի, որ նման որոշում կկայացնի:

«Դա իմ գործառույթը չէ։ Դա նախագահ Զելենսկու գործառույթն է»,- ասել է նա։