Ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Պավլոգրադի վրա, որի հետևանքով երեք մարդ Է զոհվել․ իր Telegram ալիքում հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչությունի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Սկզբում հաղորդվում էր երկու զոհի մասին, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Պավլոգրադում ՌԴ-ի դրոնային հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է:
«Ցավոք, Պավլոգրադում արդեն երեք զոհ կա։ Նրանց թվում՝ մեկ երեխա: Վթարափրկարարական աշխատանքները շարունակվում են», - նշել է Լիսակը։