Միջազգային

Վաղը Օմանում տեղի կունենա ամերիկա-իրանյան 3-րդ հանդիպումը

Վաղը ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կմասնակցի Իրանի հետ Օմանում կայանալիք բանակցություններին, որոնք երեք շաբաթվա ընթացքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ նրա երրորդ բանակցություններն են:

«Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ Օմանում և կդառնա երկու տեխնիկական խմբերի առաջին հանդիպումը»,-լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը:

Ամերիկյան կողմի բանակցությունների տեխնիկական մասը վարելու է Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի ղեկավար Մայքլ Անտոնը․ Ուիթքոֆը նույնպես կմասնակցի հանդիպմանը: