Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ահաբեկչություն է որակել Ռուսաստանի ԶՈւ գլխ․ շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանությունը:
«Գլխավոր հարցն այն է, թե ինչպես կարելի է դադարեցնել պատերազմը Եվրոպայի, աշխարհի կենտրոնում։ Մենք ամեն օր այնքան զոհեր ենք տեսնում: Նույնիսկ այսօր Մոսկվայում, ահաբեկչության հետևանքով, ռուս զինվորական է սպանվել»,- լրագրողներին ասել է Զախարովան: