Միջազգային

«Ռուսաստանը պատրաստ է». Լավրովն արձագանքել է Թրամփին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը CBS News-ին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի իրավիճակի կարգավորմանն ուղղված համաձայնության, սակայն կան որոշ տարրեր, որոնք դեռևս պետք է վերջնականացվեն:

«ԱՄՆ նախագահը հավատում է, և ես կարծում եմ՝ արդարացի է դա։ Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Նախագահի հայտարարությունը նշում էր համաձայնության մասին, և մենք պատրաստ ենք հասնել դրան: Բայց կան որոշ կետեր և տարրեր, որոնք պետք է կարգավորել: Մենք հենց այդ գործընթացով ենք զբաղված»,- ասել է Լավրովը:

Բացի այդ, նա հերքել է Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների մեղադրանքները: «Մենք թիրախավորում ենք միայն ռազմական օբյեկտները կամ այն քաղաքացիական օբյեկտները, որոնք օգտագործվում են ռազմական նպատակներով: Եթե թիրախները օգտագործվել են ուկրաինական զինված ուժերի կողմից, պաշտպանության նախարարությունը և տեղում հրամանատարությունը իրավունք ունեն հարվածելու»,- եզրափակել է Լավրովը: