Միջազգային

«Ռուսաստանի հարձակումը Կիևի վրա ուշադրություն շեղելու համար է». Զելենսկի

«Ռուսաստանի հարձակումը Կիևի վրա ուշադրություն շեղելու համար է». Զելենսկի

Ռուսական ուժերը երեկ զանգվածային ավիահարվածներ են հասցրել Կիևին՝ ուշադրությունը ցամաքային հարձակումներից շեղելու համար․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրանք ակտիվացրել են իրենց ջանքերը՝ առաջընթաց գրանցելու համար, հատկապես՝ երկրի արևելքում գտնվող ռազմաճակատի Պոկրովսկի հատվածում, սակայն այդ հարձակումները ետ են մղվել․ ասել է Զելենսկին Telegram-ի իր էջում։ 

Կիևում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն տասներկու մարդ։ Դա այս տարվա ամենալուրջ հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական