«Մենք ՆԱՏՕ-ում բոլորս համաձայն ենք, որ Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ -ի՝ ամբողջ եվրատլանտյան տարածքի համար»,- հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո:
Նա հավելել է, որ Թրամփի վարչակազմը նախկինի պես հավատարիմ է ՆԱՏՕ-ին, չնայած Վաշինգտոնն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին:
Մարկ Ռյուտեն նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների խոչընդոտն այս պահին Ռուսաստանի դիրքորոշումն է:
«Հիմա սեղանին ինչ-որ բան կա, և կարծում եմ, որ ուկրաինացիներն իրականում խաղի մեջ են։ Եվ հիմա, կարծում եմ, գնդակն ակնհայտորեն ռուսական դաշտում է»,- ասել է նա։