Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին և քննարկել և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ընդգծել է, որ Հարավային Կովկասը ԵԱՀԿ օրակարգի կարևոր տարածաշրջաններից մեկն է:
Ըստ հաղորդագրության՝ Սինիրլիօղլուն Ալիևին շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ։
Ալիևն էլ, իր հերթին, ԵԱՀԿ նորանշանակ քարտուղարին ասել է, որ վաղուց ժամանակն է վերացնել հայ-ադրբեջանական անցյալ հակամարտության կարգավորման գործընթացում լիակատար ձախողում կրած ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը ևս պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: