Միջազգային

«Ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ՀՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչության գրառումից «Ցեղասպանություն» բառը հանելու մասին

«Անհավանական ցինիզմ և ստորություն». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչության X-ում արված գրառմամբ, որտեղ առաջին տարբերակում գրված էր «Ցեղասպանություն» բառը, իսկ տեքստի փոփոխությունից հետո այն հեռացված է։