Միջազգային

ՄԹ-ն արգելել է խաղային վահանակների արտահանումը Ռուսաստան

Միացյալ Թագավորությունն արգելել է խաղային վահանակների (կոնսոլների) կարգավորիչների արտահանումը Ռուսաստան։ ՄԹ կառավարությունը կարծում է, որ դրանք կարող են օգտագործվել Ուկրաինայի առաջնագծում անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար։

Այսօր առավոտյան հայտարարված փաթեթում, որը ներառում է 150 նոր առևտրային պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, ՄԹ-ն նաև դադարեցրել է այլ տեխնոլոգիաների մուտքը երկիր, ներառյալ ծրագրակազմը, որը կարող է փնտրել և շահագործել նոր նավթի և գազի հորեր։

Բացի այդ, սահմանափակվել է Ռուսաստանի հասանելիությունը ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարական ծրագրերի ձեռքբերման համար, որոնք կարող են օգտագործվել փնտրելու և զարգացնելու նոր նավթի ու գազի հորեր, ինչպես նաև ամրապնդելու ռուսական ռազմարդյունաբերական համալիրը: Խոսքը էլեկտրոնային արտադրանքի (ուժեղացուցիչներ և միկրոսխեմաներ), քիմիական նյութերի, էլեկտրոնիկայի, մեքենաների և մետաղների մասին է: