Միջազգային

«Ռուսները միշտ ցանկացել են ԱՄՆ-ի կործանումը»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այն ​​փաստին, որ նախագահ Թրամփը խաղաղություն է փնտրում։

«Բայց ասել, որ Ուկրաինան է սկսել այս պատերազմը, սխալ է»,- ասել է նա։ 

Զելենսկին նշել է նաև, որ ռուսները ցանկանում են և միշտ ցանկացել են ԱՄՆ-ի կործանումը։ 

«Մենք ծնվել ենք Խորհրդային Միությունում, այս ամենը սովորել ենք դպրոցներում։ Սա Խորհրդային Միության քաղաքականությունն է։ Մենք պայքարում ենք ձեր իրավունքների համար այնպես, ինչպես պայքարում ենք մեր իրավունքների համար»,- նշել է նա։

Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ ավելի արդյունավետ հանդիպումներ կունենա Դոնալդ Թրամփի հետ։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է մոտ 105 մլրդ դոլարի զենք և անվտանգության այլ օգնություն։