Միջազգային

Ուկրաինայի հարցով շատ կարևոր հանդիպումներ տեղի կունենան

Ուկրաինայի հարցով շատ կարևոր հանդիպումներ տեղի կունենան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին Ուկրաինայի հարցով շատ կարևոր հանդիպումներ են լինելու։ Նրա խոսքով՝ բանակցություններից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը կարող է օրակարգում հայտնվել 2 շաբաթից։ Առաջիկա օրերը այս առումով խիստ կարևոր են։ ՌԴ-ի զիջումը պատերազմի դադարեցումն է և ողջ Ուկրաինան գրավելուց հրաժարվելը, ասել է նա։ 

«Մենք ցանկանում ենք արագ ավարտել այս պատերազմը: Կարծում եմ՝ առաջընթաց ենք գրանցել, կտեսնենք, թե ինչ կլինի: Առաջիկա մի քանի օրերին շատ կարևոր հանդիպումներ են լինելու»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Թրամփը վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները դուրս չի գա Ուկրաինայի բանակցություններից, քանի որ համաձայնություն ձեռք կբերվի։

«Կարծում եմ՝ գործարք կկնքենք: Դա հիանալի կլինի, կարող եք այս մասին հարցնել երկու շաբաթից»,- ասել է նա՝ պատասխանել է բանակցություններից ԱՄՆ-ի դուրս գալու հեռանկարների մասին հարցին։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի հավատում, թե Ռուսաստանն արգելափակում է Ուկրաինայում հրադադարի համաձայնագիրը։

«Ես այդպես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ նրանք երկուսն էլ (Ռուսաստանը և Ուկրաինան - խմբ.) ցանկանում են խաղաղություն և նրանք երկուսն էլ ցանկանում են գործարք կնքել»,- ասել է Թրամփը և հավելել, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի վրա մեծ ճնշում է գործադրում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական