Միջազգային

«Կոչ ենք անում աջակցել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը»․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայոց ցեղասպանության տարելիցի առիթով հանդես է եկել հայտարարությամբ և նշել, ոչ «մերժում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, իբրև թե, խեղաթյուրում են պատմական փաստերը և խախտում միջազգային իրավունքը»։ 

«Մենք հիշեցնում ենք, որ չպետք է խրախուսվեն արմատական ​​շրջանակների՝ պատմությունից թշնամանք կորզելու ջանքերը, և ևս մեկ անգամ կոչ ենք անում աջակցել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացին»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Թուրքիան միշտ հանդես է եկել համաշխարհային մակարդակով և իր տարածաշրջանում խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման օգտին՝ «հիշեցնելով, որ այդ փոխըմբռնման հիման վրա Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել Պատմական համատեղ հանձնաժողով՝ արդարացիորեն և գիտականորեն ուսումնասիրելու 1915թ. իրադարձությունները»։