Boeing-ը պետք է դեֆոլտ հայտարարի Չինաստանի նկատմամբ այն բանի համար, որ Չինաստանը չի ընդունում այն գեղեցիկ պատրաստված ինքնաթիռները, որոնց գնման վերաբերյալ պարտավորություն էր ստանձնել, սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա ընդամենը փոքր օրինակ է այն ամենից, ինչ Չինաստանն արել է ԱՄՆ-ի դեմ տարիներ շարունակ։ Եվ, ի դեպ, ֆենթանիլը շարունակում է հոսել մեր երկիր՝ Չինաստանից Մեքսիկայի և Կանադայի միջոցով, սպանելով հարյուր հազարավոր մարդկանց, և դա պետք է անմիջապես դադարեցվի»,- գրել է ԱՄՆ նախագահը։