Միջազգային

«Ես ունեմ իմ սեփական վերջնաժամկետը»․ Թրամփ

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ես ունեմ իմ սեփական վերջնաժամկետը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Մենք կարծում ենք, որ և՛ Զելենսկին, և՛ Պուտինը խաղաղություն են ուզում, բայց նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այս պատերազմում շատ մարդիկ են զոհվում, և դա պետք է դադարեցնել։

Ինձ դուր չի գալիս, որ այն այդքան երկար է տևում: Շատ ատելություն կա, շատ արյուն, շատ անվստահություն, բայց ես կարծում եմ, որ մենք կհաղթահարենք դա՝ մարդկանց փրկելու համար»,- եզրափակել է Թրամփը: