ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց խանութն իր կայքում տեղադրել է բեյսբոլի գլխարկ՝ «Trump 2028» մակագրությամբ, որը կարող է վկայել ամերիկացի առաջնորդի՝ երրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին։
Կարմիր բեյսբոլի գլխարկը, որը հատուկ նշվում է, որ պատրաստվում է ԱՄՆ-ում, արժե 50 դոլար։ ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2028 թվականին:
Թրամփը նախկինում չի բացառել երրորդ ժամկետի հավանականությունը և ասել է, որ կան «ճանապարհներ», որ նա կարող է առաջադրվել: Միաժամանակ, ԱՄՆ Սահմանադրության փոփոխություններից մեկում ասվում է, որ ոչ ոք չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը երկու անգամ չորս տարուց ավելի ժամկետով։