Ստամբուլում վերջին 12 ժամում գրանցված հետցնցումների ուժգնությունը չի գերազանցում 4-ը։
«Վերջին 16 ժամվա ընթացքում մենք նկատում ենք հետցնցումների թվի նվազման միտում»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումն, իր հերթին, հայտնել է, որ երկրաշարժից հետո շենքերի վնասների մասին 1756 հաղորդում է ստացվել։