Միջազգային

«Լոնդոնում հանդիպումը չեղարկվել է փոխզիջման չհասնելու պատճառով»․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում հայտնել է, որ Լոնդոնում Ուկրաինայի հարցով ավելի բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու պլանները դադարեցվել են մասնակիցների միջև փոխզիջման չհասնելու պատճառով: Պեսկովի մյուս հայտարարությունները․

  • Մոսկվան նկատում է որոշակի տարաձայնություններ Ուկրաինայի կարգավորման բանակցային գործընթացում՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև։
  • Ռուսաստանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ռազմական զորախմբի տեղակայումը Ուկրաինայում, ինչը կրիտիկական վտանգ է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար։
  • Լոնդոնում Ուկրաինայի հարցով ավելի բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու պլանները դադարեցվել են մասնակիցների միջև փոխզիջման չհասնելու պատճառով:
  • Կրեմլը չի պատրաստվում մեկնաբանել Ուկրաինայի «խաղաղության պլանի» ենթադրյալ մանրամասների արտահոսքերը։
  • Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան շատ տարիներ առաջ արդեն կորցրել է Ղրիմը, լիովին համահունչ է Մոսկվայի պատկերացմանը։
  • Զատկի հրադադարը բազմիցս խախտվել է Կիևի կողմից, այն ավարտվել է, և ռուսական զինված ուժերը շարունակում են իրենց առաջադրանքների կատարումը։