Միջազգային

Հարավային Կորեայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել

Հարավային Կորեայի դատախազությունը կոռուպցիայի համար մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Մուն Չժե Ինին։

Դատախազության պնդմամբ՝ 2017-2022 թվականներին նախագահի պաշտոնը զբաղեցրած Մուն Չժե Ինը 2018 թվականին աջակցել է իր նախկին փեսային՝ բարձր վարձատրվող պաշտոն ստանալու հարցում թայլանդական ավիաընկերությունում:

Այդ ընկերությունը վերահսկվում էր մի պատգամավորի կողմից, որը, ենթադրաբար, Մուն Չժե Ինի կողմից նշանակվել էր պետական պաշտոնի՝ փեսայի աշխատանքի ընդունման դիմաց: Փեսան, չունենալով համապատասխան որակավորում, ընդունվել է աշխատանքի, թեև ավիաընկերությունը բարձրաստիճան աշխատակցի կարիք չուներ: Նշվում է, որ նա իրականում կատարել է միայն «պարզագույն առաջադրանքներ»: